ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ջեյմս ՈՒորլիքը հերքեց Փաշինյանի սուտը

Ջեյմս ՈՒորլիքը հերքեց Փաշինյանի սուտը
26.06.2024 | 12:15

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս ՈՒրոլիքը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը «շատ համոզիչ քայլ է կատարել՝ հանձնելով 4 անկլավները»։ Ըստ ՈՒորլիքի՝ հաջորդ խնդիրը սահմանազատումն ու սահմանագծումն է, որը երկարատև գործընթաց է: Այսպիսով, ՈՒորլիքը հերքեց Նիկոլ Փաշինյանի սուտը, թե Տավուշում սահմանազատում է կատարվել, փաստորեն, նա հանձնել է 4 գյուղերը, որոնք իրականում անկլավներ չէին։ Սպասվում է, որ առաջիկայում կհանձնի 4 անկլավները՝ Վերին Ոսկեպարը, Սոֆուլուն, Բարխուդարլուն և Տիգրանաշենը։ Միակողմանի զիջումներով, տարածքներ հանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի մոտեցնում այդքան տարփողված խաղաղությունը, և դա ստիպված են խոստովանել Հայաստանի ԱԳՆ-ն և նույնիսկ ինքը՝ Փաշինյանը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1956

Մեկնաբանություններ